2020-07-31 09:29:07
Ջինսերը ունիկալ տարր են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց զգեստապահարանում: Այս հագուստը հարմարավետ է և դիմացկուն, ոճային է ու հարմար բոլոր եղանակին կրելու և ցանկացած լուքի հետ համադրելու համար, ուստի Զաքարյան ջինսերի այսօրվա բլոգում կքննարկենք ևս մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ընտրել հենց այն ջինսը, որն իդեալական է Ձեզ համար:
Ջինսը ժամանակակից դասականն է
Ջինս ընտրելիս մի՛ հիմնվեք այն տեսակի վրա, որը նորաձև է: Այսօր մոդային համարվող բարձր գոտկատեղով նեղ սքինի մոդելները կարող են ընդհանրապես չհամապատասխանել Ձեր կազմվածքին: Ջինսը երկարաժամկետ հատվածում եք կրելու, ուստի մոդելների բազմազանությունից ընտրեք հենց այն, որը Ձեզ սազում է: Հիշեք, որ առօրյա casual ոճի համար ջինսը դասական ընտրություն է, երկար մտածեք ընտրություն կատարելիս:
Հաշվի առեք՝ ջինսը ձգվող է
Ջինսը կարվում է դենիմ կոչվող էլաստիկ կտորից, ուստի երբ առաջին անգամ տաբատը մի քիչ փոքր է թվում և շարժվելիս անհարմար է, վստահ եղեք, որ չափն աստիճանաբար մեծանալու է: Շատերը մի փոքր կիպ ջինսից հրաժարվում են՝ ընտրելով մեկ չափ ավելի մեծ, սակայն այդ պարագայում մի քանի անգամ կրելուց հետո ջինսը մեծանալու է և կորցնի ձևը: Սրանից խուսափելու համար պետք է ընտրել մի փոքր ավելի կոշտ կտորից կարված կիպ տաբատներ, եթե ցանկանում եք երկար կրել հագուստը:
Ընտրում ենք ճիշտ չափ
Կա ջինսի ճիշտ չափը գտնելու պարզ ձև: Եթե 1-2 մատ տեղավորվում է ձեր մեջքի և տաբատի գոտու արանքում, ապա ջինսը Ձեր հագով է: Եթե տեղավորվում է 3 մատ և ավելի, ապա այդպիսի տաբատը կոնքերն ավելի լայն է ցույց տալու: Եթե մատները չտեղավորվեն, ապա անգամ եթե կարողացել եք հագնել տաբատը, հետագայում այն շարժվելիս անհարմար է լինելու:
Քայլ առաջ
Ուշադիր եղեք, որպեսզի ջինսը ընդգծի մարմնի բոլոր ուրվագծերը, քանի որ քայլելլու արդյունքում կտորը սկսելու է թուլանալ, ինչի հետևանքով որոշ ժամանակ անց կլայնանան տաբատի հենց այն հատվածները, որոնք ձգվում են քայլելու արդյունքում: Տաբատ փորձելիս անպայման փորձեք քայլել դրանով և ստուգել՝ նորմա՞լ է արդյոք նստում կտորը Ձեզ վրա:
Ուղղում ենք կազմվածքը ջինսի միջոցով
Հայտնի է, որ ճիշտ ընտրված ջինսը թաքցնում է թերություններն ու ընդգծում առավելություններ: Օրինակ՝ ոտքերը կարելի է շտկել լայնացող տաբատներով՝ պարզապես ընտրելով այն հատվածը, որից ցանկանում ենք, որպեսզի սկսի լայնացումը: Նեղ կոնքեր և երկար ոտքեր կարելի է ստանալ՝ ընտրելով բարձր գոտիով տաբատ: Եթե զգում եք, որ կազմվածքը կորցնում է կոր ուրվագծեքը տաբատի մեջ, ապա կարող եք պարզապես ընտրել տվյալ հատվածներում դեկորով ջինսեր: Եթե ցանկանում եք կազմվածքին ծավալ հաղորդել, կօգնեն գրպաններով, կայծակաճարմանդներով ու շղթաներով տաբատները:
Երկար փողքերը խնդիր չեն
Ցածրահասակ մարդիկ հաճախ են բողոքում, որ ջինսերի մեծ մասը կարված է բարձրահասակների համար, ու փորձում են իրենց հարմար մոդելներ գտնել կարճացված տարբերակների միջից: Կարիք չկա սահմանափակելու ընտրությունը, քանի որ փողքերը ցանկացած դերձակ կարողանում է կարճացնել ընդամենը 15 րոպեում, բացի այդ՝ տաբատն ինքնուրույն կարճացնելու շատ նորաոճ մեթոդներ կան: Մի՛ հրաժարվեք Ձեզ սազող տաբատից միայն այն պատճառով, որ փողքերը երկար են:
Բազմազանություն
Ժամանակակից շուկան առաջարկում է գնորդներին ջինսերի ամենատարբեր մոդելներ՝ գունավոր, պատռված, զարդանախշերով, ասեղնագործություններով, գրպաններով, շղթաներով և այլն: Անկախ ճաշակից ու ընտրությունից անպայման խորհուրդ ենք տալիս ընտրել 1 դասական ջինսե տաբատ առանց նախշերի: Կյանքի գրեթե բոլոր իրադարձությունների համար կարելի է գտնել համապատասխան ջինսե հագուստ, դրա համար պարզապես պետք է այցելել հայկական արտադրության ջինսերի Զաքարյան խանութ-սրահներ հետևյալ հասցեներով՝
Ք․ Երևան , Երևան Մոլ, 1-ին հարկ
Ք․ Գյումրի, Խրիմյան Հայրիկ, 46
Ք. Արտաշատ,Երևանյան փող. 1գ
ք.Ապարան Մ.Բաղրամյան 47/13
Իսկ եթե ձեզ հետաքրքրում է՝ որոնք են 5 ամենատարածված սխալ պատկերացումները ջինսերի մասին, անպայման ընթերցնեք նաև մեր նախորդ նյութերից մեկը՝ 5 առասպել ջինսերի մասին :
2020-02-18 10:49:10
Նորաձևությունը քմահաճ և անկանխատեսելի է: Նրան հաճեցնելը դժվար է, երբեմն էլ ՝ անհնար: Այսօր մոդայիկ համարվող հանգիստ գույներով գործվածքներ
Կարդալ ավելին2020-09-08 07:31:27
Այսօր ջինսերը դադարել են լինել պարզապես դենիմից պատրաստված միատիպ տաբատներ, ընտրության լայն հնարավորությունը թույլ է տալիս գնել մոդել կյանքի ցանկաց
Կարդալ ավելին2020-11-27 08:59:13
Մոտեցող ձմեռը ոչ բոլորի մոտ է առաջացնում բացասական տրամադրություն, քանի որ մոտենում են տարվա ամենամեծ ու գրավիչ զեղչերը, և հայկական ջինսեր արտադրող
Կարդալ ավելին