5 առասպել ջինսերի մասին

5 առասպել ջինսերի մասին

2019-07-23 07:20:33

Նորաձևության մեջ կարծրատիպերն առաջանում ու վերանում են նույնքան արագ, որքան արագ փոփոխվում են արտարժույթի փոխարժեքները: Այս բլոգում կներկայացնենք ջինսերին վերաբերող 5 ամենատարածված առասպել

1. Ամերիկյան ջինսերը լավագույնն են 

Քանի որ ջինսերի պատմությունը սկսվում է հենց Ամերիկայում, շատերը հակված են այս կարծիքին, իսկ մյուսները անթերի են համարում ճապոնական ջինսերը: Սա, իհարկե, ճիշտ է, քանի որ այս երկու երկրներն էլ մեծ ներդրում են ունեցել ջինսային մշակույթի մեջ: Սակայն այսօր շատ ու շատ երկրներ կարողանում են ոչ պակաս լավորակ ու նորաոճ տեսականի ներկայացնել շուկա: Դրանում կհամոզվեք ինքներդ՝ պարզապես մեկ անգամ կրելով Զաքարյան ջինսերը, որոնք ոչնչով չեն զիջում եվրոպական ու ամերիկյան ջինսերին:

2. Թանկարժեք ջինս = որակյալ ջինս

Միշտ չէ, որ թանկարժեք ջինս գնելով՝ այն երկար եք կրելու, քանի որ գնի առյուծի բաժինը հենց վճարվում է բրենդի, այլ ոչ թե նյութերի համար: Ուստի կարիք չկա թանկ գին վճարել դիզայների անվան համար, քանի որ Զաքարյան ջինսերը, լինելով շուկայում լայն տարածում գտած չինական ու թուրքական ջինսերի արժեքի, ունեն եվրոպական որակ ու նորաձև տեսք

3. Բարձր գոտիով ջինսերը հակացուցված են երկար ոտքերունեցող աղջիկներին

Բարձր գոտին վիզուալ երկարացնում է ոտքերը, սակայն ճիշտ չէ պնդել, որ եթե երկար ոտքեր ունեք, պետք չէ կրել այդպիսի ջինսեր,քանի որ սա հրաշալի ձև է սլացիկ կազմվածքն ու մոդելային արտաքինը ընդգծելու համար:

4. Կարճահասակները չպետք է կրեն կարճ տաբատներ

Արդեն մի քանի սեզոն է, ինչ կարճ տաբատները նորաձևության մեջ են, ու որևէ պատճառ չկա դրանցից հրաժարվելու, եթե դուք բարձրահասակ չեք, քանի որ նույնիսկ 4-5սմ բարձրակրունկ կոշիկները ամբողջությամբ կշտկեն իրավիճակը:

5. Բաց գույների ջինսերը վիզուալ ավելացնելու են ձեր քաշը

Երբ խոսքը գնում է plus size մոդելների միջոցով տեսականու ներկայացման մասին, հանդիպե՞լ եք արդյոք ընկերության, որը ներկայացնում է միայն մուգ գույնի ջինսեր: Այստեղ խնդիրը գույնը չէ, պարզապես պետք է ընտրել ջինս, որը կկարողանա ընդգծել ձեր առավելություններն ու թաքցնել թերությունները: 

Ջինսը հագուստի այն տարրն է, որ կրում են գրեթե բոլորը, ուստի ընտրություն կատարելիս բացի գնից և որակից անպայման հաշվի' առեք նաև ձեր կազմվածքը, հասակն ու մոդելի առանձնահատկությունները:

Այլ Նորություններ

Ջինսերի 2022-2023 թրենդներ

2022-11-11 16:10:03

   Ամեն սեզոն նորաձևության հետևորդների համար նշանավորվում է իր թրենդներով, որոնք շատ արագ են փոխվում: Երևանի մոլերում և առևտրի կենտրոններ

Կարդալ ավելին

Ճիշտ ջինսի ընտրության 7 ունիվերսալ խորհուրդ

2020-07-31 09:29:07

Ջինսերը ունիկալ տարր են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց զգեստապահարանում: Այս հագուստը հարմարավետ է և դիմացկուն, ոճային է ու հարմար բոլոր եղան

Կարդալ ավելին

Հայկականի և որակյալի մասին

2021-12-21 15:04:28

Վստահ ենք` բոլորիս զգեստապահարաններում ջինսե տաբատներն ու բաճկոնները ունեն իրենց ուրույն տեղը։ Չէ՞ որ դրանք շատ պրակտիկ են, հեշտորեն համադրվում են

Կարդալ ավելին