Lifehacks jeans (Մաս 1)

Lifehacks jeans (Մաս 1)

2020-04-23 07:53:52

Ամեն ասպարեզում մարդիկ անընդհատ գտնում են նորամուծություններ, որոնք միտված են հեշտացնելու կյանքը, ու այսօր մեր առօրյայում կատարվող սովորական գործողությունները մի գուցե հնում իսկական հնարք են եղել: Այսօր որոշել ենք ձեզ ներկայացնել ջինսային lifehack-եր, որոնք կօգնեն ավելի հեշտ խնամել հագուստը ու լուծել դրա հետ կապված խնդիրներ:

1. Սառեցում

Սա այն հնարքներից է, որին քչերն են հավատում, սակայն այն իսկապես աշխատում է: Պարզվում է՝ ջինսերի լվացումը կարելի է փոխարինել սառեցմամբ: Բոլորը գիտեն, որ ջինսեն անընդհատ լվանալ պետք չէ, դա վնասում է կտորը, սակայն քչերին է հայտնի այս այլընտրանքը: Պարզապես պետք է ջինսը տեղադրել սառցախցիկի մեջ: Սա կօգնի նաև այն դեպքում, երբ կտորին մաստակ է կպել: Երբ այն դնեք սառցարան, մաստակը կքարանա և ավելի հեշտ կպոկվի:

2. Չափի մեծացում

Հաճախ է պատահում, որ մեր կազմվածքին իդեալական համապատասխանող ջինսն այլևս չենք կարողանում կրել, քանի որ ավելացած կիլոգրամների պատճառով այն չի կոճկվում: Իսկ ինչպես գիտեք՝ ջինսի դիմացկությունյան շնորհիվ այն կրել լինում է տարիներ շարունակ, իսկ քաշի կայունություն այդ ընթացքում պահել գրեթե անհնար է: Չափի անհամապատասխանության խնդիրը հնարվոր է լուծել գոտու ձգման միջոցով: Սրա համար հարկավոր է թրջել այն ու ներսում լցնել առարկաներ, որպեսզի այն ձգվի: Չորանալուց հետո կզգաք, որ գոտին թուլացել է:

3. Չափի փոքրացում

Հակառակ դեպքում խնդիրը կարելի է լուծել երկու ձևով՝ լվացքի մեքենայի ու չորացնող սարքավորման կամ էլ տաք ջրի միջոցով:

1. Լվացքի մեքենան պետք է դնել ցածր պտույտների վրա, իսկ ջուրը պիտի լինի սառը: Պետք չէ օգտագործել լվացքի փոշի կամ այլ մաքրող միջոցներ, պարզապես միացրեք մեքենան, իսկ եթե ունեք նաև չորացնելու հնարավորություն, չորացրեք մեքենայով: Հակառակ դեպքում չորացրեք սովորական ձևով:

2. Մեծ տարայի կամ լոգարանի (վաննայի) մեջ լցրեք տաք ջուր, հագեք ջինսը և պառկեք ջրի մեչ մինչ ջուրը սառչի: Միայն թե պետք է զգույշ լինել, հենց զգաք, որ մրսում եք, անմիջապես պետք է դադարեցնել փորձը:

4. Մոդելի որոնում

Կան մարդիկ, ովքեր անընդհատ գնում են նույն մոդելը, ու մի օր այն դադարում է արտադրվել: Կամ էլ մեկ այլ մարդու տաբատը ձեզ շատ է դուր եկել, սակայն ոչ մի կերպ չեք կարողանում նույնից գտնել: Անհրաժեշտ է պարզապես տաբատի ներսի պիտակի վրա գտնել մոդելի անվանումը և այն որոնել համացանցում ու գնել օնլայն:

5. Կայծակաճարմանդը (молния) չի շարժվում

Լինում է, որ կայծակաճարմանդը անշարժանում է, ու հնարավորչէ ո՛չ այն կոճկել, ո՛չ արձակել: Պետք է պարզապես մատիտի գրաֆիտով անցնել ատամիկների վրայով: Իսկ եթե գրաֆիտը չօգնի, կարող եք փորձել հիգիենիկ շրթներկ, օճառ կամ որևէ յուղքսել, սակայն բոլոր դեպքերում փոքր քանակով և զգուշությամբ, որպեսզի տաբատը չկեղտոտվի:

6. Կայծակաճարմանդը չի ֆիքսվում երևում

Երբեմն կայծակաճարմանդը չի բարձրանում մինչև վերջ, կամ էլ անընդհատ իջնում է: Եթե չեք պատրաստվում ամբողջ ճարմանդը փոխել, ժամանակավոր լուծում կարող է դառնալ բանալիների կամ կախազարդերի վրա հանդիպող մետաղական օղակը: Պարզապես այն պետք է ամրացնել լեզվակին մի կողմից և վերևի կոճակին՝ մյուսից:

7. Վնասված կայծակաճարմանդ

Եթե ճարմանդի վերին մասից կոտրվել են ատամիկներ, ապա այն ամբողջությամբ է պետք փոխել, իսկ ստորինի դեպքում կոտրված մասից մի փոքր վերևից պետք է կարել այն, ու կոտրված մասին լեզվակը չի հասնի: Լինում է նաև փոխել ճարմանդը կոճակով: Սա արդեն կախված է տաբատի մոդելից և Ձեր նախընտրություններից:

8. Պոկվել է լեզվակը

Ամենաանհարմար պահին կարող է լեզվակը պոկվել, իսկ առանց դրա ճարմանդը տեղաշարժելը բավականին բարդ է: Անհրաժեշտ է պարզապես գտնել բանալու օղակ կամ էլ սովորական գրենական ամրակ, ու հարցը գոնե ժամանակավորապես կլուծվի: Մեր հնարքներն այսքանն էին, և հուսանք՝ դրանք ձեզ հնարավորինս քիչ պետք կգան: Իսկ առաջին հայկական արտադրության Զաքարյան ջինսերը գնելու դեպքում որակի հետ կապված խնդիրներ հաստատ չեն առաջանա, և Ձեզ կմնա միայն ճիշտ խնամել այն. ինչպե՞ս՝ կիմանաք՝ սեղմելով այստեղ:

Իսկ մեր նորաձև տեսականուն կարող եք ծանոթանալ հետևյալ բաժիններում՝

Ջինսեր տղամարդկանց համար

Ջինսեր կանանց համար

Այլ Նորություններ

Զաքարյան ջինսերի խանութ-սրահ Սայաթ-Նովա 23 հասցեում

2021-02-18 08:07:25

Ընդամենը 2019 թվականի հուլիսն էր, երբ Գյումրիում բացվեց հայկական արտադրության Զաքարյան ջինսերի խանութ-սրահը: Երբ հաճախորդների ականջին անգամ անսովոր

Կարդալ ավելին

15 հետաքրքիր փաստ ջինսի մասին

2019-07-31 12:00:06

Երևի չկա մեկը, ով կարողանա հավաքել իր բազային լուքերը առանց ջինսերի, ուստի այսօր հավաքել ենք 15 հետաքրքիր փաստ զգեստապահարանի անբաժանելի այս տարրի

Կարդալ ավելին

Ինչպե՞ս խնամել ջինսը, որպեսզի այն երկար ծառայի

2020-04-16 10:29:13

Նկատե՞լ եք, որ անգամ եթե 2 հոգով նույն խանութից գնել եք նույն ջինսը, մեկիդ մոտ այն ծառայում է տարիներ շարունակ, իսկ մյուսի մոտ արագ հնամաշ տեսք է ս

Կարդալ ավելին