Ինչպե՞ս խնամել ջինսը, որպեսզի այն երկար ծառայի

Ինչպե՞ս խնամել ջինսը, որպեսզի այն երկար ծառայի

2020-04-16 10:29:13

Նկատե՞լ եք, որ անգամ եթե 2 հոգով նույն խանութից գնել եք նույն ջինսը, մեկիդ մոտ այն ծառայում է տարիներ շարունակ, իսկ մյուսի մոտ արագ հնամաշ տեսք է ստանում, կորցնում ձևը, գույնը: Եթե այլ պարագաներում կարող էինք ասել, որ խնդիրը որակի մեջ է, ապա այստեղ արդեն պարզ է դառնում, որ պատճառը սխալ խնամքն է: Այսօր մենք ձեզ հետ կկիսվենք խորհուրդներով, որոնք կօգնեն երկարացնել ջինսի կյանքը: Քանի որ Զաքարյան ջինսերը ստացվում են որակյալ և դիմացկուն հումքից, ձեզ կմնա միայն իմանալ՝ ինչպես դրանք ճիշտ լվանալ, չորացնել և արդուկել:

Լվանալու գործընթաց

Ջինսերը ամբողջ աշխարհով մեկ արագ տարածվեցին շնորհիվ կտորի դիմացկունության և երկարակեցության: Իսկ դուք գիտե՞ք, որ պետք չէ ջինսը մյուս տաբատների նման հաճախ լվանալ: Բավարար է 4-5 անգամ հագնելուց հետո լվանալը: Ասենք ավելին՝ լվանալ հնարավոր է ավելի ուշ- ուշ՝ փոխարինելով դա մաքրման այլ եղանակներով: Կան մարդիկ, ովքեր տանել չեն կարողանում ջինսը հագնել լվանալուց հետո, քանի որ կտորը կոշտանում է, չափը՝ փոքրանում, իսկ գույնը գնալով թափվում: Արդյո՞ք արժե փոքրիկ աղտոտվածության համար լվանալ ջինսե հագուստի. իհարկե ոչ: Պարզապես հարկավոր է թրջել խոհանոցային անձեռոցիկը կամ էլ պարզապես լոգանք ընդունելու ընթացքում լոգարանում կախել տաբատը, այնուհետև մաքրել չոր անձեռոցիկով: Այս խորհուրդը գուցե շատերին շոկի ենթարկի, բայց ջինսի «գլխավոր, հիմնական լվացումը» կարելի է կազմակերպել անգամ 2-5 ամիսը մեկ անգամ՝ կախված նրանից, թե որքան հաճախ եք այն կրում, ընդ որում՝ պետք է ոչ թե լվացքի մեքենա օգտագործել, այլ լվանալ ձեռքով: Սա է՛լ ավելի կերկարացնի ձեր ջինսի կյանքը:

Լվացքի ժամանակ պետք է օգտագործել սենյակային ջերմաստիճանի ջուր և ոչ ագրեսիվ, փափուկ մաքրող միջոցներ: Եթե ջինսը գույնը մուգ է, կարող եք մի փոքր սպիտակ քացախ ավելացնել, որը կպաշտպանի կտորը գունաթափումից:

Ինչպե՞ս լվանալ ջինսը

  • Լվանալուց առաջ ուշադիր կարդացեք պիտակի վրա գրվածը, այնտեղ միշտ նշվում է՝ ինչպես է պետք ճիշտ խնամել հագուստը:
  • Նախքան լվալն անպայման շրջեք ջինսը:
  • Օգտագործեք լվացման փափուկ միջոցներ:
  • Լվացեք սառը կամ գոնե սենյակային ջերմաստիճանի ջրով: Առհասարակ չի կարելի ջինսը լվանալ 30–40 °C-ից բարձր ջերմաստիճանով:
  • Ինչպես նշեցինք՝ լավագույնը ձեռքով լվալու տարբերակն է, սակայն եթե որոշել եք մեքենայով լվանալ, ընտրեք մեղմ ռեժիմ:
  • Որոշ դեպքերում, օրինակ՝ երբ ջինսը մուգ գույնի է, խորհուրդ է տրվում չոր մաքրման դիմել:
  • Պետք չէ լվանալուց հետո ջինսը քամել:
  • Եվ ինչպես սկզբում էինք նշել՝ մի՛ լվացեք ջինսն ամեն հագնելուց հետո, դրա հետևանքով այն շա արագ կմաշվի:

Չորացնելու գործընթացը

Ջինսը ճիշտ է չորացնել ոչ թե կախված վիճակում, այլ հորիզոնական դիրքով: Կամ էլ եթե չկա նման հնարավորություն, կախեք դրանք պարանից՝ ոտքերի հատվածը դեպի վեր: Եթե ստիպված եք ջինսը չորացնող սարքավորման միջոցով չորացնել (որը ընդհանրապես ցանկալի չէ), ապա անպայման պետք է օգտագործել նվազագույն ջերմաստիճանը:

Արդուկելու գործընթացը

Այս ամբողջ ընթացքում ջինսը պետք է պահել շրջած վիճակում, արդուկելիս՝ ևս: Կտորը մի փոքր խոնավություն պետք է ունենա, որպեսզի լավ արդուկվի: Կան արդուկներ, որոնցում հատուկ ռեժիմ կա՝ նախատեսված հենց ջինսերի համար, ուստի նախ ստուգեք՝ ունի՞ արդյոք Ձեր արդուկն այդ հնարավորությունը: Եթե չունի՝ ոչ մի խնդիր. պարզապես արդուկը դրեք ցածր ջերմաստիճանի վրա, կարող եք օգտագործել նաև գոլորշին:

Դե ինչ, արդեն դուք լավ գիտեք՝ ինչ անել, որպեսզի ջինսը երկար ծառայի, և հիմա ճիշտ ժամանակն է նոր ջինս ընտրելու և նոր ձևով այն խնամելու համար: Հայկական արտադրության Զաքարյան ջինսերի խանութ-սրահների ցանցն առաջարկում է եվրոպական որակ ու նորաձևություն աննախադեպ ցածր գներով: Մեր տեսականուն կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումներով.

Տեսականի կանանց համար

Տեսականի տղամարդկանց համար

Իսկ պատվեր և առաքում գրանցելու համար հարկավոր է ընտրել ջինսն ու կապ հաստատել մեզ հետ մեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերի միջոցով: Մաղթում ենք հաճելի գնումներ:

Այլ Նորություններ

Ջինսային տաբատների ուղեցույց: Ի՞նչ մոդելներ կան

2020-09-08 07:31:27

Այսօր ջինսերը դադարել են լինել պարզապես դենիմից պատրաստված միատիպ տաբատներ, ընտրության լայն հնարավորությունը թույլ է տալիս գնել մոդել կյանքի ցանկաց

Կարդալ ավելին

15 հետաքրքիր փաստ ջինսի մասին

2019-07-31 12:00:06

Երևի չկա մեկը, ով կարողանա հավաքել իր բազային լուքերը առանց ջինսերի, ուստի այսօր հավաքել ենք 15 հետաքրքիր փաստ զգեստապահարանի անբաժանելի այս տարրի

Կարդալ ավելին

Սև ուրբաթ, 10 հետաքրքիր փաստ Զաքարյանից

2020-11-27 08:59:13

Մոտեցող ձմեռը ոչ բոլորի մոտ է առաջացնում բացասական տրամադրություն, քանի որ մոտենում են տարվա ամենամեծ ու գրավիչ զեղչերը, և հայկական ջինսեր արտադրող

Կարդալ ավելին