Ջինսերի 2022-2023 թրենդներ

Ջինսերի 2022-2023 թրենդներ

2022-11-11 16:10:03

   Ամեն սեզոն նորաձևության հետևորդների համար նշանավորվում է իր թրենդներով, որոնք շատ արագ են փոխվում: Երևանի մոլերում և առևտրի կենտրոններում մշտապես կարող եք գտնել ամենաթրենդային նորույթները, սակայն էլ ավելի ոգևորող է, երբ հայկական արտադրանքը համապատասխանում է ժամանակակից բոլոր թրենդներին: 2018թ.-ին հիմնադրված Զաքարյան բրենդի նպատակը միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանք թողարկելն է` նպաստելով հայկական շուկայի առաջընթացին ու զարգացմանը: Որպես ջինսերի առաջին հայկական բրենդ` Զաքարյանը ներդնում է նորանոր տեխնոլոգիաներ և շարունակ բարելավում արտադրանքի որակը: Սեփական խանութ-սրահներից բացի՝ Զաքարյան բրենդը առկա է նաև Երևան մոլում, որտեղ ներկայացված բրենդներին կարող եք ծանոթանալ կայքէջում

   Ամեն սեզոն դիզայներները մեզ առաջարկում են ջինսերի շատ նոր հետաքրքիր մոդելներ։ Եվ չնայած որոշ միտումներ կրկնվում են սեզոնից սեզոն, նոր իրերը միշտ հիացնում են իրենց ինքնատիպությամբ և թարմ գաղափարներով: Իսկ այժմ ձեզ կներկայացնենք, թե որ ջինսերն են համարվում թրենդային 2022-2023թթ.:

Ցածր գոտիով ջինսեր

Հավաքածուներում ցածր գոտիով մոդելների հայտնվելը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նորաձևության միտումները անընդհատ կրկնվում են։ Մեկ տարի առաջ ցածր գոտկատեղով ջինսերը հնացած էին համարվում, իսկ այժմ կրկին նորաձևության գագաթնակետին են: Դիզայներները խորհուրդ են տալիս դրանք կրել ազատ բլուզների կամ տոպերի հետ։

Լայն ջինսեր

Նորաձևության շաբաթների պոդիումներում դիզայներները նույնիսկ չէին ակնարկում, այլ վստահ և ուղիղ նշում էին, որ թրենդների ցանկում նեղ ջինսերի տեղ այլևս չկա։ Լայն ջինսերը, թեև նախորդ սեզոններից են գալիս, հաջորդ սեզոնի անվիճելի սիրելին են։ Թրենդային են համարվելու լայն ջինսերի տարբեր տեսակներ՝ մոխրագույն cargo ջինսեր, կապույտ ջինսեր՝ փոքր շրջադարձերով, պալացցո ոճի երկարավուն ջինսեր: Այս թրենդը, կարծես թե, բավականին տարածված է Երևանի մոլերում և առևտրի կենտրոններում:

Կարկատանով ջինսեր (patchwork)

Այս նորաձև ջինսերն իրենց հանրաճանաչության համար պարտական​​են շրջակա միջավայրի բարեկեցության միտումին. քանի որ ավելի ու ավելի շատ բրենդներ փորձում են օգտագործել նախորդ արտադրանքից մնացած կտորները նոր իրեր ստեղծելու համար: Ամենալավն այն է, որ patchwork ջինսերը միշտ օրիգինալ և շատ ավելի հետաքրքիր տեսք ունեն, քան մոնոխրոմ տարբերակները: 

Զարդարված ջինսեր

Dolce & Gabbana, Etro և Chanel նորաձևության տների կարծիքով՝ ամենանորաձև ջինսերը զարդարված տարբերակներն են՝ զարդանախշերով, նկարներով։ Այս տարբերակը շատ հետաքրքիր է և կարելի է կրել ինչպես առօրյայում, այնպես էլ տոնախմբությունների ժամանակ: Զաքարյան ջինսերը ոչ միայն համապատասխանում են այս թրենդին, այլև նկարազարդված են հայկական մոտիվներով, նպաստում են ազգային մշակույթի հանդեպ հետաքրքրության աճին:

Ջինսե կոմբինեզոն

Տարբեր բրենդների նորագույն հավաքածուներում տեղ են գտել ջինսե կոմբինեզոնները՝ ամենատարբեր ձևի, գույնի, սեզոնի: Այն ավելի հետաքրքիր ու նորաձև կդարձնի ցանկացած լուք, քանի որ հեշտությամբ համադրվում է հագուստի այլ մասերի հետ և պահանջում նվազագույն լրացումներ:

Ամբողջական ջինսե հանդերձանք

Դենիմը ոտքից գլուխ կարծես կանացի նորաձև համազգեստ է՝ հարմարավետ, գործնական և ոճային։ Դիզայներներն առաջարկել են մի շարք հավաքածուներ՝ ցանկացած սեզոնի:

Շատ երկար ջինսեր

Հայտնի դիզայներները, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի ջինսեր են լինելու նորաձևության մեջ առաջիկա տարում, առաջարկել են շատ երկար ոտքերով ջինսեր։ Դուք կարող եք դրանք կրել միայն շատ ուշադիր՝ նայելով ոտքերի տակ և առանց շտապելու: Անկասկած, մոդելը նորաձև է, բայց ոչ անվտանգ, իսկ բարձրակրունկներով կրելու դեպքում ավելի բարձրահասակ կթվաք:

Գունավոր ջինսեր

Բացի ջինսի ավանդական կապույտ, երկնագույն և մոխրագույն երանգներից՝ նորաձև հավաքածուներում կարելի է տեսնել նաև այլ գույներ։ Ավելին, դիզայներներ Ալիս + Օլիվիան և Սանդրոն առաջարկել են ոչ միայն վառ գույներ, այլև օմբրե էֆեկտ և ծիածանի բոլոր գույներով բծեր։

   Թրենդներից մեկը, եթե ոչ մի քանիսը, հաստատ կդառնան ձեր ֆավորիտը սպասվող տարվա համար: Ժամանակն է թարմացնել զգեստապահարակը՝ ընտրելով ամենաորակյալ, ամենանորաձև և ամենահայկական Զաքարյան ջինսերը, իսկ Երևան մոլի խանութ-սրահում առկա է ամենամեծ տեսականին և ամենաճկուն զեղչային համակարգը: Մնացե՛ք մեզ հետ և հետևե՛ք նորություններին: Իսկ թե ինչու ընտրել հենց մեզ, ընթերցեք <<Հայկականի և որակյալի մասին>> բլոգում:

Այլ Նորություններ

Ջինսե տաբատների տարածված մոդելները (ՄԱՍ 2)

2020-10-22 11:01:48

Զաքարյան ջինսերի բլոգի ընթերցողներն արդեն հասցրել են ծանոթանալ ջինսերի մոդելների բազմազանությանը, դրանց առաձնահատկություններին և իրենց կազմվածքին ա

Կարդալ ավելին

Lifehacks jeans (Մաս 1)

2020-04-23 07:53:52

Ամեն ասպարեզում մարդիկ անընդհատ գտնում են նորամուծություններ, որոնք միտված են հեշտացնելու կյանքը, ու այսօր մեր առօրյայում կատարվող սովորական գործող

Կարդալ ավելին

Ջինսային լայֆհաքեր (Մաս 2)

2020-06-18 06:38:50

Հաճախ ջինսե տաբատը երկար հագնելու արդյունքում մաշվում է կամ պարզապես հոգնում ես ու չես իմանում՝ ինչպես կարելի է երկրորդ կյանք տալ ջինսե հագուստին:

Կարդալ ավելին