Ջինսային տաբատների ուղեցույց: Ի՞նչ մոդելներ կան

Ջինսային տաբատների ուղեցույց: Ի՞նչ մոդելներ կան

2020-09-08 07:31:27

Այսօր ջինսերը դադարել են լինել պարզապես դենիմից պատրաստված միատիպ տաբատներ, ընտրության լայն հնարավորությունը թույլ է տալիս գնել մոդել կյանքի ցանկացած իրավիճակի համար՝ հնարավորինս ընդգծելով կազմվածքը: Տեսականու մեջ արագ կողմնորոշվելու համար հարկավոր է հիմնվել 3 բնութագրիչի վրա՝

Rise – գոտկատեղի բարձրությունը,

Fit – ուրվագիծը,

Cut – լայնությունը:

Եկեք քննարկենք մոդելների ամենատարածված տեսակները, որոնք,իհարկե, կարող եք գտնել հայկական արտադրության 

Զաքարյան ջինսերի խանութ-սրահների ցանցում:

ՈՒՂԻՂ

Regular կամ classic fit սա 150 տարի առաջ ստեղծված ամենաառաջին մոդելի տեսքն էր՝ դասական, ուղիղ ուրվագծերով: Համապատասխանում է ցանկացած կազմվածքի, չափավոր ազատ է: Զաքարյանի մոդելների շարքում ևս կգտնեք regular fit մոդելների բազմազանություն, և Ձեզ կմնա ընտրել միայն գույնն ու չափը, հիշեցնենք նաև ձեռագործ մոդելների մասին:

ԲՈՅՖՐԵՆԴ

Կանանց համար ստեղծված այս մոդելը թողնում է պատահմամբ հագած տղամարդու տաբատի տպավորություն, դրանով էլ պայմանավորված է անվանումը: Հայտնիներից առաջինը որոշեց այս մոդելը կրել հոլիվուդյան դերասանուհի Քեթի Հոլմսը 2008 թվականին, ինչից հետո երկրպագուները սկսեցին մասսայական կերպով կրկնօրինակել նրա ոճը:

 

SLIM FIT

Slim fit – ամբողջ երկարությամբ նեղ մոդելներն են: Իսկ երբ նեղ է միայն ներքևի հատվածը, մոդելը կոչվում է tapered cut: Սլիմը ընդգծում է ողջ ուրվագիծը, բայց չի ձգում այն: Այս մոդելը ոտքերն ավելի երկար է ցույց տալիս: Երբ 2004 թվականին Քեյթ Մոսսը սկսեց կրել այս տաբատը, այն միանգամից լայն տարածում գտավ կանանց, իսկ տարիներ անց նաև տղամարդկանց շրջանում:

SKINNY FIT

Շատ նեղ, կազմվածքը ընդգծող ջինսեր, որոնց կազմի մեջ էլաստիկ թելեր են ավելացվում: Սքիննի ջինսերը կրկնում են մարմնի բոլոր կորերը, դրա համար էլ ստացել են երկրորդ մաշկ անվանումը: Ճիշտ համադրություններ ընտրելու դեպքում գեղեցիկ կլինեն ցանկացած կազմվածքի համար:

ՋԵԳԳԻՆՍ

Jeggings – ը անգլերեն ջինս և լեգինս բառերի ամբողջությունն է: Սա միջանկյալ դիրք ունի հենց այդ երկու տաբատների միջև, ստեղծվել է 2000 թվականին: Ջեգինսները կարվում են բարակ, էլաստիկ ջինսային կտորից և շնորհիվ լայն գոտու, կոճակների և շղթայի բացակայության դրանք շատ հեշտ է հագնելը անգամ եթե չափը մի քիչ փոքր է:

ՋՈԳԵՐ

Ջինսերի թույլ մոդել է, որի ներքևի հատվածում` փողքերին, ձգվող գոտի է: 2010 թվականի սկզբում, երբ նորաձև դարձավ սպորտային ոճը, ֆիթնեսի համար նախատեսված սպորտային տաբատները դուրս եկան մարզասրահներից և հասան պոդիում: Այս մոդելները շատ հարմարավետ են, հեշտությամբ թաքցնում են կազմվածքի թերությունները, գեղեցիկ համադրություն են կազմում թե՛ սպորտային, թե՛ ամենօրյա հագուստի հետ:

Ունե՞ք արդյոք այս մոդելներից Ձեր զգեստապահարանում, թե՞ դեռ չեք հասցրել փորձել: Բոլոր նրանց, ովքեր նախընտրում են ոճային բազմազանությունը, բարձր որակն ու ընդունելի գները, հրավիրում ենք Զաքարյան ջինսերի խանութ-սրահներ՝ հայրենական արտադրության    գլխապտույտ տեսականուն ծանոթանալու համար: Մեր հասցեները՝

Ք․ Երևան , Երևան Մոլ, 1-ին հարկ

Ք․ Գյումրի, Խրիմյան Հայրիկ, 46

Ք. Արտաշատ,Երևանյան փող. 1գ

ք.Ապարան Մ.Բաղրամյան 47/13

Իսկ մեր հավատարիմ ու հետաքրքրասեր հետևորդներին ուղղորդենք դեպի մեկ այլ հետաքրքիր նյութ՝ «Ինչպե՞ս խնամել ջինսը, որպեսզի այն երկար ծառայի», և շարունակեք հետևել մեր բլոգին, քանի որ ներկայացնելու ենք ավելի շատ մոդելներ:

Այլ Նորություններ

Զաքարյան ջինսերի խանութ-սրահ Սայաթ-Նովա 23 հասցեում

2021-02-18 08:07:25

Ընդամենը 2019 թվականի հուլիսն էր, երբ Գյումրիում բացվեց հայկական արտադրության Զաքարյան ջինսերի խանութ-սրահը: Երբ հաճախորդների ականջին անգամ անսովոր

Կարդալ ավելին

15 հետաքրքիր փաստ ջինսի մասին

2019-07-31 12:00:06

Երևի չկա մեկը, ով կարողանա հավաքել իր բազային լուքերը առանց ջինսերի, ուստի այսօր հավաքել ենք 15 հետաքրքիր փաստ զգեստապահարանի անբաժանելի այս տարրի

Կարդալ ավելին

Ջինսե տաբատների տարածված մոդելները (ՄԱՍ 2)

2020-10-22 11:01:48

Զաքարյան ջինսերի բլոգի ընթերցողներն արդեն հասցրել են ծանոթանալ ջինսերի մոդելների բազմազանությանը, դրանց առաձնահատկություններին և իրենց կազմվածքին ա

Կարդալ ավելին