
2020-06-18 06:38:50
Հաճախ ջինսե տաբատը երկար հագնելու արդյունքում մաշվում է կամ պարզապես հոգնում ես ու չես իմանում՝ ինչպես կարելի է երկրորդ կյանք տալ ջինսե հագուստին: Զաքարյան ջինսերի բլոգը շարունակում է ներկայացնել զգեստապահարանի ամենատարածված հագուստի մասին, և այսօր ևս ունենք լայֆհաքեր ջինսերի մասին:
Ահա մի եղանակ, որի կիրառումը թույլ կտա երկրորդ անգամ օգտագործել տաբատը, որը պատրաստվում էիք դեն նետել: Ջինսե տաբատից շորտեր ստանալու հնարքը գրեթե բոլորը փորձել են: Ենթադրենք՝ այդ հնարքից էլ եք հոգնել: Վերցրեք շորտերը և կտրեք դիմացի հատվածն ամբողջությամբ՝ թողնելով միայն գոտին՝ ինչպես պատկերված է նկարում:
Գոտին ամրացնելով կոճակով՝ կստանաք գրպաններով գոգնոց, որը հատկապես շինարարության կամ այգեգործության ժամանակ շատ պետք կգա, քանի որ կտորը շատ դիմացկուն է:
Եթե ձանձրացել եք հին ջինսերի տեսքից, կարող եք կտորներ ավելացնել ինչպես պատռված ջինսերի անցքերի տակից, այլև կողային կարերի մոտից: Պարզապես պետք է կողային կարը բացել և ներսից կարել եռանկյունաձև վառ կտոր: Արդյունքում և՛ գունային փոփոխություն կստանաք, և՛ կունենաք լրիվ այլ մոդել՝ լայնացով փողքերով տաբատ:
Այցելել եք խանութ, բայց ժամանակ չունե՞ք տաբատը փորձելու: Այս լայֆհաքը հատկապես հիմա է ակտուալ, երբ կորոնավիրուսի հետևանքով շատ խանութներ ժամանակավորապես չեն թույլատրում փորձել հագուստը նախքան գնում կատարելը: Այս դեպքում պարզապես կարող եք ստուգել չափոի համապատասխանությունը նկարում նշված տարբերակով: Եթե ջինսի գոտու երկու ծայրերն իրար չդիպչեն, ապա տաբատը Ձեզ փոքր է:
Եթե ջինսը մեծացել է, տխրել պետք չէ: Նախ, դա նշանակում է, որ նիհարել եք, հետո էլ Ձեզ համար ունենք մի հնարք, որը կօգնի հեշտությամբ փոքրացնել ջինսի գոտկատեղը: Գոտու ետևի մասից կարեք հաստ ռեզին, և տաբատն անմիջապես ավելի կիպ կդառնա:
Շփման արդյունքում ջինսերը երբեմն մաշվում են, և այդ խնդիրը լուծելու համար պարզապես հարկավոր է ունենալ կարի մեքենա և համապատասխան գույնի թել: Միացնում եք կարի մեքենան և շարժում տաբատը գործվածքի ուղղությամբ:
Արդյունքում կստացվի նոր գործվածք, որը կծածկի մաշվածությունը և կերկարացնի ջինսի կյանքը:
Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, իսկ եթե ցանկանում եք իմանալավելին ջինսերի մասին, ընթերցեք նաև լայֆհաքերի առաջին մասը:
Իսկ եթե ցանկանում եք ունենալ հայկական արտադրության այնպիսիջինսեր, որոնք կծառայեն Ձեզ շա՜տ երկար, ապա անպայման աչքի անցկացրեք Զաքարյան ջինսերի նորաձև ու որակյալ տեսականին՝
2020-04-16 10:29:13
Նկատե՞լ եք, որ անգամ եթե 2 հոգով նույն խանութից գնել եք նույն ջինսը, մեկիդ մոտ այն ծառայում է տարիներ շարունակ, իսկ մյուսի մոտ արագ հնամաշ տեսք է ս
Կարդալ ավելին2019-07-18 11:28:56
«Զաքարյանը» Հայաստանում ջինսերի արտադրության նոր բրենդ է:Բազմաթիվ անգամ ուսումնասիրելով շուկայի հնարավորությունները, ինչպես նաև ապրանքի պահա
Կարդալ ավելին2022-11-11 16:10:03
Ամեն սեզոն նորաձևության հետևորդների համար նշանավորվում է իր թրենդներով, որոնք շատ արագ են փոխվում: Երևանի մոլերում և առևտրի կենտրոններ
Կարդալ ավելին