Ջինս՝ միշտ նորաձև բոլորի համար

Ջինս՝ միշտ նորաձև բոլորի համար

2020-02-18 10:49:10

Նորաձևությունը քմահաճ և անկանխատեսելի է: Նրան հաճեցնելը դժվար է, երբեմն էլ ՝ անհնար: Այսօր մոդայիկ համարվող հանգիստ գույներով գործվածքներին վաղը կարող են փոխարինել վառ, թթվային գույները: Ինչպե՞ս հասցնել նորաձևության արագընթաց միտումների հետևից, ու հնարավո՞ր է արդյոք մոդայիկ տեսք ունենալ առանց դրան հետևելու: 

Այս հարցի պատասխանը մեկն է՝ հնարավոր է, եթե որպես զգեստապահարանի անբաժանելի մաս ընտրեք հին ու բարի ջինսե իրերը՝ տաբատ, վերարկու, կիսատաբատ, գլխարկ: Այս գործվածքի հավասարը չի եղել և գուցե չլինի էլ, քանի որ այն կատարելագործելու ակնհայտ տեղ այս պահին չկա: Չկա որևէ կտոր, որը ունենալով այդքան ներկայանալի տեսք, կարողանում է ապահովել դիմացկունություն և լինել բնական: Հիշե՛ք ջինսե վերարկուներով ստացվող լուքերի բազմազանությունը: Դրանք կարողանում են հրաշալի համադրություն ստեղծել անհամադրելի թվացող իրերից: Եթե մեկ անգամ գնում ես որակյալ ջինսե իր, արդեն վստահ ես, որ տարիներ շարունակ այն կրելու ես գրեթե ցանկացած առիթի, ու երևի թե բացառություն կլինի միայն սեփական հարսանիքդ: 

Զաքարյանի միշտ նորաձև և որակյալ հայկական արտադրության ջինսե վերարկուները կլրացնեն հագուստի դասական կոմպլեկտը, առօրյա զգեստապահարանը, սպորտային լուքը: Մեր ջինսե վերարկուները հատկապես գեղեցիկ են նայվում սուպեր պոպուլյար «էկլեկտիկա» ոճի մեջ, երբ համադրվում է այն, ինչը առաջին հայացքից որևէ կերպ չի համադրվում: Օրինակ երբևէ տեսե՞լ եք ջինսից վերնազգեստի գեղեցիկ համադրություններ մորթու, կաշվի, վելվետի և բամբակի հետ: Իսկապես տարօրինակ, բայց հետաքրքիր տեսք ունի: Սա էլ հենց ջինսային հագուստի տարբերակիչ առանձնահատկությունն է՝ ունիվերսալություն: Չկա կազմվածքի մի այնպիսի տեսակ, որի համար չկարողանաք ընտրել համապատասխան ջինս: 

   Ճիշտ ընտրված ջինսը կարողանալու է ձգել Ձեր կազմվածքն ու ընդգծել առավելությունները: Անգամ կարմիր գորգի վրա կարելի է տեսնել աստղերի, որոնք կրում են ջինսե հագուստ ու կարողանում են արժանանալ հանդիսատեսի հիացմունքին: Իսկ նրանք, վստա՛հ եղեք, անգամ փողոց դուրս գալիս հաշվի են առնում՝ ինչ է պետք հագնել ու ինչպես ներկայացնել դա, քանի որ երբ հայտնի ես, որքան էլ ներքին շնորհներդ շատ են, արտաքին տեսքն էլ է կարևոր: Ինչպես մեկ անգամ նշել է Ջորջ Քլունին՝ նա ընտրում է դենիմ, քանի որ դրա շնորհիվ դադարում է մտածել իր զգեստապահարանի մասին: Դե ինչ, այսօր հայկական արտադրության Զաքարյան ջինսերը մեզ տալիս են հնարավորություն՝ հագնվել նույնքան նորաձև, որքան հոլիվուդյան աստղերը, քանի որ տեղական արտադրության այս ջինսերը իրենց որակով չեն զիջում ոչ մի եվրոպական արտադրանքի, սակայն գները այցելուներին հաճելիորեն կզարմացնեն, ինչում կհամոզվեք՝ ուսումնասիրելով մեր տեսականիները կանանց և տղամարդկանց համար:

Այլ Նորություններ

«Զաքարյանը» Հայաստանում ջինսերի արտադրության նոր բրենդ է:

2019-07-18 11:28:56

«Զաքարյանը» Հայաստանում ջինսերի արտադրության նոր բրենդ է:Բազմաթիվ անգամ ուսումնասիրելով շուկայի հնարավորությունները, ինչպես նաև ապրանքի պահա

Կարդալ ավելին

Մեր խանութ - սրահի բացումը Երևան Մոլում

2019-10-24 06:52:14

Վերջապես Երևանում՝ Երևան Մոլլում բացվեց մեր առաջին խանութ - սրահը։Խանութը տեղակայված է առաջին հարկում Երևան Գալերիա հատվածում։Բացման

Կարդալ ավելին

Zakaryan-ը մասնակցելու է White Milano 2023-ին

2023-02-23 10:54:26

Ցանկացած ոլորտում գործող բիզնեսի համար առաջնային նպատակ է համարվում տեղական շուկայում կայունանալը։ Այս նպատակը արդեն իրագործվել է Zakaryan-ի կողմից

Կարդալ ավելին