Դենիմ ամենուր և միշտ. ի՞նչ հագնել և ինչպե՞ս համադրել

Դենիմ ամենուր և միշտ. ի՞նչ հագնել և ինչպե՞ս համադրել

2019-12-19 10:18:39

90-ականներին ջինսային հագուստը համարվում էր շքեղության ու անգամ շրջապատողների նախանձին արժանանալու առարկա, իսկ այսօր այն մեր զգեստապահարանի հիմքն է դարձել:

Որքան էլ ջինսը հեշտ համադրելի թվա, պետք է հիշել, որ միշտ չի ստացվի այն կրել հագուստի տարբեր կտորների հետ:

Ինչպե՞ս կրել ջինսային հագուստը,որպեսզի ստեղծվի յուրահատուկ ու ոճային կերպար:

Շնորհիվ իրենց պրակտիկության՝ ջինսերը գրավել են բոլորին, և այժմ անգամ հանրահայտ նորաձևության տները առանձնահատուկ ուշադրության են արժանացնում ջինսային հագուստին: Այս դիմացկուն ու գեղեցիկ կտորն այնքան է ներթափանցել մեր զգեստապահարան, որ դենիմից ստանում են

  • Գործնական կոստյումներ,
  • Տաբատներ,
  • Վերնաշապիկներ,
  • Վերարկուներ,
  • Ժիլետներ,
  • Շորտեր,
  • Կոշիկ:

Դասական կապույտ ու երկնագույն կտորից զատ ակտուալ ու թրենդային են հետևյալ գույները՝

  • Խակի
  • Սպիտակ
  • Սև
  • Մոխրագույն
  • Մանանեխի գույն
  • Կանաչ
  • Գինեգույն և այլն:

Այսօր ոճային լինելու համար միայն դասական կապույտ ջինսի ու սպիտակ շապիկի համադրությունը բավարար չէ, հատկապես երբ հիմա կա լայն ընտրության հնարավորություն:

Հասարակ ջինսե տաբատի հետ կարելի է հագնել ամեն բան՝ դասական պիջակ, սպորտային շապիկ, վերնաշապիկ:

Իսկ եթե որոշել եք ջինսե ժիլետ կրել, այն հրաշալիորեն կհամադրվի բաց երանգներ ունեցող շապիկի կամ ծալված թևերով վանդակավոր շապիկի հետ:

Ոչ խիստ ցուրտ եղանակի համար շատ հարմար տարբերակ են ջինսե պիջակները, կարճ ու երկար վերարկուները: Հաստ դենիմը կպաշտպանի քամուց և ցրտից, ուստի ներդրված լրացուցիչ շերտերի կարիք չի լինի:

Այսպիսի հագուստը կարող եք համարձակորեն կրել դասական կոստյումի հետ՝ համադրելով դրանց հետ սպորտային կոշիկներ: Արդյունքում քաղաքի համար նախատեսված հրաշալի casual ոճը պատրաստ է:

Վերարկուն կարելի է համադրել տարբեր երկարության տաբատներիի հետ, ընդ որում՝ երանգը կարող է միանգամայն այլ լինել: Կրկին ստացվեց ոճային, ոչինչ չպարտադրող կերպար:

Ինչպես համոզվեցիք, ջինսը այն հագուստն է, որի կարիքը առօրյա հագուկապի մեջ չզգալն անհնար է, իսկ ի՞նչը կարող է ավելի նախընտրելի լինել հայրենական արտադրության որակյալ ու նորաոճ ջինսային հագուստից:

Շտապե՛ք Զաքարյան, Ձեր ջինսը Ձեզ է սպասում Գյումրու ու Երևան մոլի մեր խանութ-սրահներում:

Տեսականուն առցանց ծանոթանալ կարող եք անցնել հետևյալ հղումներով՝

Կանանց համար

 Տղամարդկանց համար

Այլ Նորություններ

Ճիշտ ջինսի ընտրության 7 ունիվերսալ խորհուրդ

2020-07-31 09:29:07

Ջինսերը ունիկալ տարր են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց զգեստապահարանում: Այս հագուստը հարմարավետ է և դիմացկուն, ոճային է ու հարմար բոլոր եղան

Կարդալ ավելին

Զաքարյան ջինսերի խանութ-սրահ Սայաթ-Նովա 23 հասցեում

2021-02-18 08:07:25

Ընդամենը 2019 թվականի հուլիսն էր, երբ Գյումրիում բացվեց հայկական արտադրության Զաքարյան ջինսերի խանութ-սրահը: Երբ հաճախորդների ականջին անգամ անսովոր

Կարդալ ավելին

Ինչպե՞ս խնամել ջինսը, որպեսզի այն երկար ծառայի

2020-04-16 10:29:13

Նկատե՞լ եք, որ անգամ եթե 2 հոգով նույն խանութից գնել եք նույն ջինսը, մեկիդ մոտ այն ծառայում է տարիներ շարունակ, իսկ մյուսի մոտ արագ հնամաշ տեսք է ս

Կարդալ ավելին