2019-07-31 12:00:06
Երևի չկա մեկը, ով կարողանա հավաքել իր բազային լուքերը առանց ջինսերի, ուստի այսօր հավաքել ենք 15 հետաքրքիր փաստ զգեստապահարանի անբաժանելի այս տարրի մասին:
1. Դենիմի նախատիպն առաջացել է մոտ 500 տարի առաջ Իտալիայում: Այս կտորից պատրաստում էին դիմացկուն հագուստ ծովագնացների համար:
2. Առաջին ջինսերը ինդիգո գույնի են եղել, իսկ ներկումը կատարվել է մոխրով:
3. Ամբողջ աշխարհում մինչ այսօր արտադրվել է մոտ 120 միլիարդ դասական կապույտ ջինս, և այժմ էլ ամեն օր արտադրվում է մոտ 100 հազար նորը:
4. Երկար ժամանակ այս տաբատները համարվում էին գյուղական հագուստ` կրկին շնորհիվ դիմացկունության և երկարակեցության, սակայն երբ հոլիվուդյան աստղերը սկսեցին անգամ տոնական միջոցառումների ժամանակ ջինս կրել, այս հագուստը սկսեց լայն տարածում ստանալ:
5. Ջինսային կտորի՝ դենիմի անունը առաջացել է Ֆրանսիայի Նիմ քաղաքի անվանումից (de Nim – Նիմից):
6. Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ի յուրաքանչյուր բնակիչ միջինում ունի 7 ջինսե տաբատ:
7. Այս կտորի ոչ պաշտոնական ծնունդը նշվում է մայիսի 20-ին:
8. «Ջինս» անվանումը շրջանառության մեջ է մտել 20-րդ դարի կեսերից:
9. Ջինսային հագուստը Եվրոպա մտավ Երկրորդ Համաշխարհայինի տարիներին, երբ ամերիկացի զինվորականները սկսեցին այն հաճախակի կրել ծառայությունից դուրս:
10. Ջինսերի հեղինակ Ստրաուսը երբեք ջինս չի կրել, քանի որ նա ապահովված բիզնեսմեն էր, իսկ ջինսը աշխատավոր դասի համար նախատեսված հագուստ էր:
11. Աշխարհում ամենաշատ ջինսեր արտադրվում են Չինաստանում:
12. Պատռված ջինսերը տարածում գտան 21-րդ դարում, իսկ մինչ այդ ո՛չ ջինսը, ո՛չ պատռված որևէ հագուստ նորաձև չէին համարվում:
13. Երբեմն ջինսերի մաշվածության էֆեկտ ստանալու համար այն վերամշակում են քարով:
14. Ամենահին ջինսը 120 տարեկան է: Այն գտնվել է հանքահորում նախորդ դարի վերջում:
15. Ջինսե տաբատների շղթաների 90%-ը արտադրվում է ճապոնական YKK ընկերության կողմից:
Ահա՛ 15 փաստ յուրաքանչյուրիս զգեստապահարանի անբաժանելի մասը կազմող ջինսի մասին: Ինչպես տեսնում ենք՝ հագուստի այս տեսակի պատմությունը զուգահեռաբար կերտվել է աշխարհի ամենատարբեր կետերում, և այժմ հերթը Հայաստանինն է:
Ցանկանու՞մ եք եվրոպական որակ մատչելի գներով, ապա հայկական արտադրության Զաքարյան ջինսերը դառնալու են Ձեր ֆավորիտը: Տեսականուն և գներին ծանոթանալու համար կարող եք անցնել հղմամբ, իսկ բրենդի թարմացումներին կարող եք ծանոթանալ՝ հետևելով մեր ֆեյսբուքյան էջին:
2021-12-21 15:04:28
Վստահ ենք` բոլորիս զգեստապահարաններում ջինսե տաբատներն ու բաճկոնները ունեն իրենց ուրույն տեղը։ Չէ՞ որ դրանք շատ պրակտիկ են, հեշտորեն համադրվում են
Կարդալ ավելին2020-10-22 06:36:46
Նորաձևությունը ամեն անգամ նոր էջից չի առաջանում, այլ ի հայտ են գալիս հնում կիրառված և անգամ լրիվ մոռացված տարրեր, որոնք, ստանալով նոր շունչ, շատ ար
Կարդալ ավելին2020-09-08 07:31:27
Այսօր ջինսերը դադարել են լինել պարզապես դենիմից պատրաստված միատիպ տաբատներ, ընտրության լայն հնարավորությունը թույլ է տալիս գնել մոդել կյանքի ցանկաց
Կարդալ ավելին