
2021-02-18 08:07:25
Ընդամենը 2019 թվականի հուլիսն էր, երբ Գյումրիում բացվեց հայկական արտադրության Զաքարյան ջինսերի խանութ-սրահը: Երբ հաճախորդների ականջին անգամ անսովոր էր «հայկական ջինս» արտահայտությունը, ընկերությունն իր առաջ նպատակ դրեց լայն տարածում գտնել սպառողների շրջանում և ասոցացվել հուսալիության, որակի, բազմազանության ու նորաոճության հետ: Շատ կարճ ժամանակ պահանջվեց գրավել մարդկանց վստահությունը Գյումրիում, և բացումից մի քանի օր անց արդեն Գյումրիի բնակիչները ու քաղաքի հյուրերը շտապում էին Զաքարյան ջինսերի խանութ-սրահ՝ փորձելու ու գնելու հայկական բարձրորակ արտադրանքը: Գյումրու սրահին հաջորդեց մեր սրահի բացումը Երևան մոլում, Արտաշատ, Ապարան և Վանաձոր քաղաքներում, և բոլոր սրահներն էլ շատ արագ գտան իրենց հավատարիմ հաճախորդներին:
Խանութ-սրահի սոցկայքի էջերում մեր այցելուների՝ ամբողջ Հայաստանի տարածքում նոր սրահներ բացելու կոչերը չեն դադարում, և մենք էլ փորձում ենք հաշվի առնել ցանկացած առաջարկ: Ուստի շտապեցինք 2021-ը սկսել Երևանի կենտրոնում նոր սրահի բացմամբ՝ Սայաթ-Նովա 23 հասցեում:
Մեր սրահներում ներկայացված է բազմազան տեսականի ցանկացած ճաշակի տեր հաճախորդների համար՝ թե՛ դասականը նախընտրողների'ը, թե՛ ձեռագործ, չկրկնվող մոդելների սիրահարները այստեղից առանց ընտրություն կատարելու դուրս չեն գա:
Գնորդի սեռը, տարիքը, կազմվածքը, հասակը կամ ճաշակը խոչընդոտ չեն դարձել Զաքարյանի փորձառու թիմի համար՝ ստանալու հարմարավետ, երկարակյաց ու նորաոճ մոդելներ բոլորի համար:
Խանութ-սրահների տեսականին անընդհատ թարմացվում է, և դա է պատճառը, որ այս կարճ ժամանակահատվածում արդեն «հայկական արտադրանք» արտահայտությունն ասոցացվում է Զաքարյան ջինսերի հետ:
Դե ինչ, եկե՛ք կրենք հայրենական արտադրանք, հատկապես երբ Զաքարյանում որակը երաշխավորված է, և արվում է ամեն հնարավորը արտասահմանյան լավագույն այլընտրանքներին ոչնչով չզիջող արտադրանք հանել սպառման՝ հասանելի արժեքով:
Արդեն շտապում եք Զաքարյա՞ն. չմոռանաք ճանապարհին ընթերցել նաև մեր պատրաստած օգտակար նյութերից մեկը՝ «Ճիշտ ջինսի ընտրության 7 ունիվերսալ խորհուրդ»:
Կարող եք նաև ծանոթանալ կանանց և տղամարդկանց համար նախատեսված տեսականուն օնլայն:
2019-10-25 06:21:08
Հոկտեմբերի 18֊ին Yerevan Fashion Week Golden Lace-ի շրջանակներում կայացած նոր, հետաքրքիր և տարբերվող նորաձևության ցուցադրությանը մասնակցում էինք նա
Կարդալ ավելին2020-11-27 08:59:13
Մոտեցող ձմեռը ոչ բոլորի մոտ է առաջացնում բացասական տրամադրություն, քանի որ մոտենում են տարվա ամենամեծ ու գրավիչ զեղչերը, և հայկական ջինսեր արտադրող
Կարդալ ավելին2019-12-19 10:18:39
90-ականներին ջինսային հագուստը համարվում էր շքեղության ու անգամ շրջապատողների նախանձին արժանանալու առարկա, իսկ այսօր այն մեր զգեստապահարանի հիմքն է
Կարդալ ավելին