Zakaryan-ը մասնակցելու է White Milano 2023-ին

Zakaryan-ը մասնակցելու է White Milano 2023-ին

2023-02-23 10:54:26

Ցանկացած ոլորտում գործող բիզնեսի համար առաջնային նպատակ է համարվում տեղական շուկայում կայունանալը։ Այս նպատակը արդեն իրագործվել է Zakaryan-ի կողմից։ Մեր բրենդը շարունակում է տարածվել նաև արտաքին շուկայում, իսկ այժմ ունենք մի կարևոր նորություն, որով անչափ հպարտանում ենք։ 

Zakaryan-ը փետրվարի 24-27 Միլանում մասնակցելու է White Milano ցուցադրությանը: Ցուցադրությանը մասնակցելու ենք «UNION» հավաքածուով, որի դիզայները Նելլի Սերոբյանն է։

White Milano-ն կանացի հագուստի հավաքածուների գլխավոր ցուցահանդեսն է Եվրոպայում, որին մասնակցում են տարբեր երկրներից 550 բրենդ և մոտ 27000 այցելու։ Այն տեղի է ունենալու Իտալիայի Միլան քաղաքում՝ կանանց հագուստի նորաձևության շաբաթի շրջանակներում։ Ցուցահանդեսը լայն հնարավորություններ է ընձեռում մասնակիցներին՝ միջազգային շուկա դուրս գալու, մուլտիբրենդային խանութների հետ համագործակցության և ճանաչում ձեռք բերելու հարցում։

Ցուցահանդեսի մասնակիցների ընտրությունն իրականացվում է մանրակրկիտ կերպով՝ ընտրելով այն բրենդներին, որոնց արտադրանքը համապատասխանում է միջազգային շուկայի ստանդարտներին և պահանջներին։ Ինչպես նշեցինք՝ Zakaryan-ը ներկայանալու է «UNION» հավաքածուով, որը ստեղծվել է շատ մեծ ջանքերի գործադրմամբ։ 

Շնորհավորում ենք հավաքածուի դիզայներ Նելլի Սերոբյանին փայլուն աշխատանքի համար, որով կներկայացնենք Հայաստանը այդ կարևոր միջոցառմանը։ Մեծագույն պատիվ է մասնակցել նման մասշտաբային իրադարձության, իսկ մեր սիրելի հաճախորդների նվիրումն ու գնահատականներն անչափ պարտավորեցնող են։

Այլ Նորություններ

Մեր խանութ - սրահի բացումը Երևան Մոլում

2019-10-24 06:52:14

Վերջապես Երևանում՝ Երևան Մոլլում բացվեց մեր առաջին խանութ - սրահը։Խանութը տեղակայված է առաջին հարկում Երևան Գալերիա հատվածում։Բացման

Կարդալ ավելին

Lifehacks jeans (Մաս 1)

2020-04-23 07:53:52

Ամեն ասպարեզում մարդիկ անընդհատ գտնում են նորամուծություններ, որոնք միտված են հեշտացնելու կյանքը, ու այսօր մեր առօրյայում կատարվող սովորական գործող

Կարդալ ավելին

Ջինսային լայֆհաքեր (Մաս 2)

2020-06-18 06:38:50

Հաճախ ջինսե տաբատը երկար հագնելու արդյունքում մաշվում է կամ պարզապես հոգնում ես ու չես իմանում՝ ինչպես կարելի է երկրորդ կյանք տալ ջինսե հագուստին:

Կարդալ ավելին