Սև ուրբաթ, 10 հետաքրքիր փաստ Զաքարյանից

Սև ուրբաթ,  10 հետաքրքիր փաստ Զաքարյանից

2020-11-27 08:59:13

Մոտեցող ձմեռը ոչ բոլորի մոտ է առաջացնում բացասական տրամադրություն, քանի որ մոտենում են տարվա ամենամեծ ու գրավիչ զեղչերը, և հայկական ջինսեր արտադրող Զաքարյան խանութ-սրահները չէին կարող անտարբեր անցնել այս օրվա կողքով: Բացի Սև ուրբաթի առթիվ մեզ մոտ հայտարարված զեղչերից՝ որոշեցինք նաև մեր բլոգում կիսվել այս օրվա առաջացման պատմությամբ և դրա մասին հետաքրքիր փաստերով:

Սև ուրբաթը նշվում է յուրաքանչյուր տարվա նոյեմբեր ամսվա վերջին ուրբաթ օրը, ուստի մարդիկ նախապես պատրաստվում են այս օրվան՝ պլանավորելով գնել այն ամենը, ինչի զեղչին սպասել են ամբողջ տարին: Եկեք ծանոթանանք Սև ուրբաթի մասին մի հետաքրքիր փաստի՝

Փաստ 1

Ի սկզբանե «Սև ուրբաթ» տերմինը առաջացել է ֆոնդային բորսայում: Ըստ New York Times-ի՝ ֆինանսների ոլորտում աշխատող 2 տղամարդ փորձեցին շահույթներ ստանալ, սակայն նրանց սխեման ձախողվեց, և շուկան մեծ կորուստներ կրեց:

Փաստ 2

Սև ուրբաթի ուիքենդին հաջորդող երկուշաբթին կոչվում է «Կիբեռ երկուշաբթի»: Այն Այդ երկուշաբթի անգամ աշխատանքային օրն ու ժամը չեն խանգարում մարդկանց զեղչված գնումներ կատարել:

Փաստ 3

Միջին վիճակագրական ամերիկացին այս օրը ծախսում է 335 ԱՄՆ դոլար, որից 75%-ով գնվում են նվերներ: 

Փաստ 4

Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Սև ուրբաթը հեռուստացույց գնելու համար լավագույն օրն է: Adobe-ի հետազոտությունների համաձայն՝ այս օրը ամենից շատ գումար կխնայեք կենցաղային տեխնիկա և ոսկերչական զարդեր գնելով:

Փաստ 5

Հետաքրքիր է, որ մանրածախ առևտրից զատ ծառայությունների ոլորտը ևս ծանրաբեռնված է, և, օրինակ փականագործների համար Սև ուրբաթը տարվա ամենածանրաբեռնված օրն է:

Փաստ 6

Անհավատալի է թվում, սակայն գնումների հետևանքով աշխարհում ավելի շատ մարդ է մահանում, քան շնաձկների պատճառով: 2006 թվականից սկսած՝ միայն ԱՄՆ-ում Սև ուրբաթի ընթացքում մահացել է 7, վնասվածքներ ստացել 98 մարդ:

Փաստ 7

Տեխնիկայից և զարդերից հետո ամենաշատ վաճառվող ապրանքը գիշերազգեստն է:

Փաստ 8

Նախկինում Սև ուրբաթին սպասողների գերակշիռ մասը կանայք էին, իսկ հիմա տարեցտարի այդ տարբերությունը կրճատվում է: Այսօր արդեն Սև ուրբաթին սպասողների 45,1%-ը տղամարդիկ են:

Փաստ 9

Ըստ ընտանեկան կարգավիճակի՝ գնումների ավելի հակված են այրիները (66,7%) և ամուսնալուծվածները (60,8%): Նրանց հաջորդում են ամուսնացած գնորդները (52,7%) և միայնակները (45,1%):

Փաստ 10

2010 թվականին չինական հարթակները որոշեցին կրկնել Սև ուրբաթի բումը, և այսօր կարող ենք ասել, որ դա նրանց որոշ չափով հաջողվել է: Նրանք որոշեցին 11.11-ը, որը նախկինում նշվում էր որպես միայնակ մարդկանց օր, ասոցացնել շոփինգի հետ: Այսօր արդեն ամբողջ աշխարհում շատ խանութներ նոյեմբերի 11-ին զեղչ են հայտարարում: 

Դե ինչ, այս հետաքրքիր օրվա մասին առանձնացրել էինք այս փաստերը, իսկ բոլոր նրանց, ովքեր սպասում էին Զաքարյանի զեղչերին, հրավիրում ենք գնումների: Մենք հայտարարում ենք 10% զեղչ ամբողջ տեսականու համար, հասցրու՛ օգտվել այս առաջարկից՝ այցելելով հայկական արտադրության հագուստի մեր խանութ-սրահներ՝

  • ԵրևանՄոլ 1-ինհարկ, Yerevan Gallery⠀
  • ք․Գյումրի, ԽրիմյանՀայրիկ 46⠀
  • ք․Արտաշատ, Երևանյան 1գ⠀
  • ք. Ապարան Մ. Բաղրամյան 47/13

Հիշեցնենք, որ մեր տեսականուն կարող եք նաև օնլայն ծանոթանալ՝ 

Տեսականի կանանց համար

Տեսականի տղամարդկանց համար

Եվ չմոռանաք հետևել մեր թարմացումներին

Ինստագրամում

Ֆեյսբուքում

Այլ Նորություններ

Yerevan Fashion Week Golden Lace։ Զաքարյան ջինսեր ցուցադրություն

2019-10-25 06:21:08

Հոկտեմբերի 18֊ին Yerevan Fashion Week Golden Lace-ի շրջանակներում կայացած նոր, հետաքրքիր և տարբերվող նորաձևության ցուցադրությանը մասնակցում էինք նա

Կարդալ ավելին

Ինչպե՞ս խնամել ջինսը, որպեսզի այն երկար ծառայի

2020-04-16 10:29:13

Նկատե՞լ եք, որ անգամ եթե 2 հոգով նույն խանութից գնել եք նույն ջինսը, մեկիդ մոտ այն ծառայում է տարիներ շարունակ, իսկ մյուսի մոտ արագ հնամաշ տեսք է ս

Կարդալ ավելին

Դենիմ ամենուր և միշտ. ի՞նչ հագնել և ինչպե՞ս համադրել

2019-12-19 10:18:39

90-ականներին ջինսային հագուստը համարվում էր շքեղության ու անգամ շրջապատողների նախանձին արժանանալու առարկա, իսկ այսօր այն մեր զգեստապահարանի հիմքն է

Կարդալ ավելին