Ջինսային լայֆհաքեր (Մաս 2)

Ջինսային լայֆհաքեր (Մաս 2)

2020-06-18 06:38:50

Հաճախ ջինսե տաբատը երկար հագնելու արդյունքում մաշվում է կամ պարզապես հոգնում ես ու չես իմանում՝ ինչպես կարելի է երկրորդ կյանք տալ ջինսե հագուստին: Զաքարյան ջինսերի բլոգը շարունակում է ներկայացնել զգեստապահարանի ամենատարածված հագուստի մասին, և այսօր ևս ունենք լայֆհաքեր ջինսերի մասին:

Ահա մի եղանակ, որի կիրառումը թույլ կտա երկրորդ անգամ օգտագործել տաբատը, որը պատրաստվում էիք դեն նետել: Ջինսե տաբատից շորտեր ստանալու հնարքը գրեթե բոլորը փորձել են: Ենթադրենք՝ այդ հնարքից էլ եք հոգնել: Վերցրեք շորտերը և կտրեք դիմացի հատվածն ամբողջությամբ՝ թողնելով միայն գոտին՝ ինչպես պատկերված է նկարում:

Գոտին ամրացնելով կոճակով՝ կստանաք գրպաններով գոգնոց, որը հատկապես շինարարության կամ այգեգործության ժամանակ շատ պետք կգա, քանի որ կտորը շատ դիմացկուն է:

Եթե ձանձրացել եք հին ջինսերի տեսքից, կարող եք կտորներ ավելացնել ինչպես պատռված ջինսերի անցքերի տակից, այլև կողային կարերի մոտից: Պարզապես պետք է կողային կարը բացել և ներսից կարել եռանկյունաձև վառ կտոր: Արդյունքում և՛ գունային փոփոխություն կստանաք, և՛ կունենաք լրիվ այլ մոդել՝ լայնացով փողքերով տաբատ:

Այցելել եք խանութ, բայց ժամանակ չունե՞ք տաբատը փորձելու: Այս լայֆհաքը հատկապես հիմա է ակտուալ, երբ կորոնավիրուսի հետևանքով շատ խանութներ ժամանակավորապես չեն թույլատրում փորձել հագուստը նախքան գնում կատարելը: Այս դեպքում պարզապես կարող եք ստուգել չափոի համապատասխանությունը նկարում նշված տարբերակով: Եթե ջինսի գոտու երկու ծայրերն իրար չդիպչեն, ապա տաբատը Ձեզ փոքր է:

Եթե ջինսը մեծացել է, տխրել պետք չէ: Նախ, դա նշանակում է, որ նիհարել եք, հետո էլ Ձեզ համար ունենք մի հնարք, որը կօգնի հեշտությամբ փոքրացնել ջինսի գոտկատեղը: Գոտու ետևի մասից կարեք հաստ ռեզին, և տաբատն անմիջապես ավելի կիպ կդառնա:

Շփման արդյունքում ջինսերը երբեմն մաշվում են, և այդ խնդիրը լուծելու համար պարզապես հարկավոր է ունենալ կարի մեքենա և համապատասխան գույնի թել: Միացնում եք կարի մեքենան և շարժում տաբատը գործվածքի ուղղությամբ:

Արդյունքում կստացվի նոր գործվածք, որը կծածկի մաշվածությունը և կերկարացնի ջինսի կյանքը:

Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, իսկ եթե ցանկանում եք իմանալավելին ջինսերի մասին, ընթերցեք նաև լայֆհաքերի առաջին մասը:

Իսկ եթե ցանկանում եք ունենալ հայկական արտադրության այնպիսիջինսեր, որոնք կծառայեն Ձեզ շա՜տ երկար, ապա անպայման աչքի անցկացրեք Զաքարյան ջինսերի նորաձև ու որակյալ տեսականին՝

Ջինսեր տղամարդկանց համար

Ջինսեր կանանց համար

Այլ Նորություններ

Zakaryan-ը մասնակցելու է White Milano 2023-ին

2023-02-23 10:54:26

Ցանկացած ոլորտում գործող բիզնեսի համար առաջնային նպատակ է համարվում տեղական շուկայում կայունանալը։ Այս նպատակը արդեն իրագործվել է Zakaryan-ի կողմից

Կարդալ ավելին

Lifehacks jeans (Մաս 1)

2020-04-23 07:53:52

Ամեն ասպարեզում մարդիկ անընդհատ գտնում են նորամուծություններ, որոնք միտված են հեշտացնելու կյանքը, ու այսօր մեր առօրյայում կատարվող սովորական գործող

Կարդալ ավելին

Ջինսերի 2022-2023 թրենդներ

2022-11-11 16:10:03

   Ամեն սեզոն նորաձևության հետևորդների համար նշանավորվում է իր թրենդներով, որոնք շատ արագ են փոխվում: Երևանի մոլերում և առևտրի կենտրոններ

Կարդալ ավելին