Ինչպե՞ս ընտրել իդեալական ջինսեր

Ինչպե՞ս ընտրել իդեալական ջինսեր

2020-03-12 11:58:09

Ուշադիր զննի՛ր ինքդ քեզ, ընթերցի՛ր մեր խորհուրդներն ու սկսի՛ր փնտրել քո իդեալական ջինսը, և կհամոզվես, որ այն ինքը շատ արագ կգտնի քեզ: Ամենակարևոր խորհուրդը, որին պետք է հետևել ջինս ընտրելիս՝ հաշվի՛ առեք Ձեր կազմվածքի առանձնահատկությունները. տաբատը, որն այս սեզոնի թրենդն է ու իդեալական կերպով սազում է ընկերուհուդ կամ ինստագրամյան գերաստղին, կարող է ոչ մի կապ չունենալ քո կերպարի հետ: Այսօր դիզայներներն առաջարկում են ջինսերի ամենատարբեր մոդելներ՝ բոյֆրենդ, մամ ֆիթ, սլիմ, դասական, նեղացող և այլն, ու ինչպե՞ս հասկանալ՝ որն է ամենաշատը համապատասխանելու քեզ. հենց այս մասին է Զաքարյանի այսօրվա բլոգը, եկե՛ք ուսումնասիրենք ջինսերի ամենատարածված 3 տեսակների առանձնահատկությունները։

 

BOYFRIEND

Ինչպես հասկանալի է անունից՝ այս մոդելը կանանց հագուկապի մեջ է մտել տղամարդկանց զգեստապահարանից: Սրանք ցածր գոտիով, լակոնիկ դիզայնով թույլ մոդելներ են, որոնք համապատասխանում են բարձրահասակ և նիհար աղջիկների կազմվածքին: Հակառակ արտաքինն ունեցողների մոտ այս տաբատները վիզուալ կարճացնում են հասակը:

SLIM

Վերջին տարիների ամենատարածված մոդելն է ամբողջ աշխարհում: Այն սազում է կազմվածքի գրեթե բոլոր տիպերին: Այստեղ հարկավոր է միայն ուշադրություն դարձնել մոդելի երկարությանն ու գոտու բարձրությանը: Եթե որովայնի հատվածում կազմվածքն իդեալական չէ, բարձր գոտիով ջինսը կշտկի բոլոր թերությունները՝ դարձնելով քեզսլացիկ և նրբակազմ: Կան նաև ցածր (low waist) և միջին բարձրության (regular waist) գոտկատեղով մոդելներ, պարզապես պետք է նախքան գնումը փորձել ու հասկանալ՝ որն է հարմար և համապատասխանքո կառուցվածքին: Կանանց ամենասիրելի մոդելը բարձր գոտիով սև սքինի ջինսն է, քանի որ վիզուալ բարելավում է կազմվածքը և բարձրացնում հասակը:

STRAIGHT

Դասական ուղիղ ջինսերը մեր առօրյա ոճի հիմքն են, քանի որ սազում են բոլորին և շատ հեշտ են համադրվում հագուստի այլ կտորների հետ: Անգամ կոշտ ու կոպիտ թվացող 5 գրպանանի դասական մոդելները հեշտությամբ ձևափոխվում են՝ շնորհիվ կտորի գույնի, տեղ-տեղ արվող պրինտի, ձեռագործ նկարների կամ ասեղնագործության: Straight ջինսերը գեղեցիկ համադրություն են կազմում թեթև բլուզների,վերնաշապիկների, կիպ տոպերի և անգամ տաք ու փափուկ ջեմփերների հետ:

Հիմա, երբ գիտեք ջինսերի հիմնական տեսակները, կարող եք ծանոթանալ մեր ջինսերին այս հղմամբ կամ այցելելով մեր խանութ-սրահներ՝

  • Երևան Մոլ, 1-ին հարկ, Yerevan Gallery, Արշակունյաց 34/3
  • ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկ 46
  • ք. Արտաշատ, Երևանյան փողոց 1գ

Արտասահմանյան ջինսերը Զաքարյանով փոխարինելու ժամանակն է, քանի որ նման գին-որակ-ոճ համադրություն այլևս ոչ մի տեղ չեք հանդիպի: Համեցե՛ք գնումների, հայերեն հագնվելը նորաձև է:

Այլ Նորություններ

Ջինսային լայֆհաքեր (Մաս 2)

2020-06-18 06:38:50

Հաճախ ջինսե տաբատը երկար հագնելու արդյունքում մաշվում է կամ պարզապես հոգնում ես ու չես իմանում՝ ինչպես կարելի է երկրորդ կյանք տալ ջինսե հագուստին:

Կարդալ ավելին

Հայկական զարդանախշերը նորաձևության մեջ

2020-10-22 06:36:46

Նորաձևությունը ամեն անգամ նոր էջից չի առաջանում, այլ ի հայտ են գալիս հնում կիրառված և անգամ լրիվ մոռացված տարրեր, որոնք, ստանալով նոր շունչ, շատ ար

Կարդալ ավելին

Zakaryan-ը մասնակցելու է White Milano 2023-ին

2023-02-23 10:54:26

Ցանկացած ոլորտում գործող բիզնեսի համար առաջնային նպատակ է համարվում տեղական շուկայում կայունանալը։ Այս նպատակը արդեն իրագործվել է Zakaryan-ի կողմից

Կարդալ ավելին